Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխար­հը դար­ձել է բաց նյարդ

Աշխար­հը դար­ձել է բաց նյարդ
07.04.2020 | 00:33

Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» ղե­կա­վա­րու­թյու­նը ո­րո­շում է ըն­դու­նել, հա­մա­ձայն ո­րի թի­մի մար­զա­դաշ­տը կօգ­տա­գործ­վի որ­պես բժշ­կա­կան կենտ­րոն։ 80-հա­զա­րա­նոց ա­րե­նա­յի հյու­սի­սա­յին տրի­բու­նա­յում բժիշկ­նե­րը օգ­նու­թյուն ցույց կտան կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րին ու դրա­նում կաս­կած­վող­նե­րին։ Նշենք, որ աշ­խար­հով մեկ են մար­զա­կան ա­րե­նա­նե­րը ի սպաս դր­վում հա­մա­ճա­րա­կի դեմն առ­նե­լու գոր­ծըն­թա­ցին։ Նման քայլ է ձեռ­նարկ­ված և մե­զա­նում. Կա­րեն Դե­միր­ճյա­նի ան­վան մար­զա­հա­մա­լիրն ար­դեն իսկ կա­հա­վոր­ված է մահ­ճա­կալ­նե­րով, ձեռ­նարկ­վում են պա­հանջ­վող հե­տա­գա քայ­լե­րը։

Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը ար­դեն վա­ղուց է սար­սա­փե­լի հար­ված հասց­րել հա­մաշ­խար­հա­յին սպոր­տին։ Գործ­նա­կա­նում բո­լոր մր­ցա­շա­րե­րը կամ ա­նո­րոշ ժա­մա­նա­կով առ­կախ­ված են, կամ էլ ամ­բող­ջու­թյամբ չե­ղարկ­վել են։ Սա­կայն մինչ մար­զիկ­ներն ու ա­կումբ­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը տնա­յին կա­րան­տի­նի մեջ են, մար­զա­կան օ­բյեկտ­նե­րը թա­փուր չեն մնում, ե­թե չա­սենք ա­վե­լին՝ ակ­տի­վո­րեն գոր­ծա­ծու­թյան մեջ են դր­վում։ Բնա­կա­նա­բար ոչ ի­րենց բուն նշա­նա­կու­թյամբ, իսկ այն եր­կր­նե­րում, որ­տեղ հա­մա­ճա­րա­կը պար­զա­պես մո­լեգ­նում է, դրանք ծա­ռա­յեց­վում են բուժն­պա­տակ­նե­րի հա­մար։
Սա­կայն վե­րա­դառ­նանք Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» «Սիգ­նալ Ի­դու­նա Պար­կին»։
Մար­զա­դաշ­տի հյու­սի­սա­յին ա­րե­նա­յում հա­մա­պա­տաս­խան վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել, այս­տեղ բա­զա­վոր­վե­լիք բու­ժանձ­նա­կազ­մը ո­րո­շե­լու է՝ բու­ժա­ռու­նե­րի բժշ­կու­մը հարկ է շա­րու­նա­կել ամ­բու­լա­տոր պայ­ման­նե­րո՞ւմ, թե՞ պա­հանջ­վում է հոս­պի­տա­լա­ցում։
«Մեր մար­զա­դաշ­տը քա­ղա­քի հպար­տու­թյունն է, Դորտ­մուն­դի ու շր­ջա­կա բնա­կա­վայ­րե­րի գրե­թե բո­լո­րի բնա­կիչ­նե­րի հա­մար կողմ­նո­րո­շիչ։ Շնոր­հիվ իր տեխ­նի­կա­կան բնու­թագ­րիչ­նե­րի, են­թա­կա­ռուց­ված­քի ու տե­ղա­վայ­րի, այն COVID-19-ով վա­րակ­ված կամ նման ախ­տա­նիշ­ներ (օ­րի­նակ՝ շն­չա­ռու­թյան հետ խն­դիր­ներ, ջեր­մում) ու­նե­ցող մարդ­կանց ակ­տիվ օգ­նու­թյուն ցույց տա­լու ու կազ­մա­կեր­պե­լու ի­դեա­լա­կան վայր է։ Մեր պարտքն ու ցան­կու­թյունն է մարդ­կանց օգ­նե­լու հա­մար ա­մեն ինչ ա­նել», -նշ­ված է ա­կում­բի տա­րա­ծած հայ­տա­րա­րու­թյու­նում։
Դորտ­մունդ­ցի­նե­րի ճա­նա­պար­հով են գնա­ցել և իս­պա­նա­կան «Բե­տի­սում»։ Ճեր­մա­կա­կա­նաչ­նե­րի «Բե­նի­տո Վի­լյա­մա­րին» մար­զա­դաշտն ապ­րի­լի 3-ից դար­ձել է կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի լո­գիս­տիկ կենտ­րոն։ Ինչ­պես փո­խան­ցում է Cadena Cope-ն, ա­րե­նա­յում պահ­պան­վե­լու են բժշ­կա­կան դի­մակ­ներ, ո­րոնք հե­տա­գա­յում պետք կգան Սևի­լիա­յի ու հա­րա­կից քա­ղաք­նե­րի բժիշկ­նե­րի հա­մար։ Մինչ սա ա­կում­բը տե­ղի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րին ըն­ծա­յա­բե­րել էր հինգ հա­զար ձեռ­նոց, հա­րյու­րից ա­վե­լի դի­մակ ու շն­չա­ռա­կան բու­ժա­կան խո­ղո­վակ­ներ։
Իս­պա­նիա­յում, որ­տեղ Ջոն Հոպ­կին­սի հա­մալ­սա­րա­նի տվյալ­նե­րով կո­րո­նա­վի­րու­սով ախ­տա­հար­ված­նե­րի գրանց­ված թի­վը գե­րա­զան­ցում է 124 հա­զա­րը, նման քայլն իր տե­սա­կի մեջ ե­զա­կի չէ։ Ա­վե­լի վաղ իշ­խա­նու­թյուն­նե­րը մայ­րա­քա­ղա­քի ձմե­ռա­յին մար­զաձևե­րի պա­լա­տը վե­րա­փո­խել էին դիա­րա­նի, որ­տեղ դիա­կիզ­ման սպա­սու­մով պահ­վե­լու էին կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած­նե­րը։ Դա ար­ված է այն պատ­ճա­ռով, որ քա­ղա­քի մնա­ցած բո­լոր դիա­կի­զա­րան­նե­րը գեր­բեռն­ված են, քա­նի որ COVID-19-ից մա­հա­ցած­նե­րի կա­պակ­ցու­թյամբ դիա­կիզ­ման ո­րո­շում է ըն­դուն­վել։ Ապ­րի­լի 4-ի դրու­թյամբ այս­տեղ կո­րո­նա­վի­րու­սին զոհ է գնա­ցել ար­դեն 11744 մարդ։
Մադ­րի­դի ձմե­ռա­յին մար­զաձևե­րի պա­լա­տից զատ վե­րապ­րո­ֆի­լա­վոր­վել է և լե­գեն­դար «Սան­տյա­գո Բեռ­նա­բեուն»։ «Ռեա­լի» մար­զա­դաշ­տը, որ տե­ղա­վո­րում է 81 հա­զա­րից փոքր-ինչ ա­վե­լի հան­դի­սա­կան, կհար­մա­րեց­վի դե­ղո­րայ­քի, պա­րե­նի, կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի հա­մար ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան այլ բա­նե­րի պա­հես­տի, ո­րոնք անհ­րա­ժեշտ են քա­ղա­քի նոր­մալ կեն­սա­գոր­ծու­նեու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Այս ո­րո­շումն ըն­դու­նել է «սե­րուց­քա­յին­նե­րի» ղե­կա­վա­րու­թյու­նը, ո­րը միա­ժա­մա­նակ իս­պա­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րին կոչ է ա­րել սնն­դամ­թեր­քի, դե­ղո­րայ­քի, օգ­տա­կար այլ բա­նե­րի տես­քով նվի­րա­բե­րում­ներ ա­նել՝ դրանք ա­ռա­քե­լով մար­զա­դաշտ։ Այդ ա­մե­նի բա­ժան­մամբ զբաղ­վե­լու է Իս­պա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը։
Հնդ­կաս­տա­նում էլ են ձեռ­նարկ­վում հա­մա­պա­տաս­խան քայ­լեր, որ­տեղ նվա­զա­գույ­նը մեկ խո­շո­րա­գույն մար­զա­կան կա­ռույց ի սպաս է դր­վել հա­մա­ճա­րա­կի դեմ մղ­վող պայ­քա­րին։ Դա Դե­լիի մեր­ձա­կայ­քում գտն­վող ավ­տոդ­րոմն է, որ­տեղ «Ֆոր­մու­լա-1»-ի շր­ջա­նակ­նե­րում 2011-2013 թվե­րին անց­կաց­վել է Հնդ­կաս­տա­նի գրան պրին։ Այն ժա­մա­նա­կա­վո­րա­պես վե­րած­վե­լու է COVID-19-ի դեմ պայ­քա­րի բժշ­կա­կան կենտ­րո­նի։ Ինչ­պես հա­ղոր­դում է Autosport-ը, ոս­տի­կա­նու­թյան կող­մից շր­ջա­փակ­ված այս կենտ­րո­նում տե­ղա­վո­րե­լու են աշ­խա­տող միգ­րանտ­նե­րին, ով­քեր մայ­րա­քա­ղա­քը չեն կա­րող լքել՝ սկ­սած մար­տի 25-ից։ Հենց այդ օ­րից է Հնդ­կաս­տա­նում ներ­դր­վել 21-օ­րյա տևո­ղու­թյամբ կա­րան­տի­նը։ Երկ­րում ի­րա­վի­ճա­կը բար­դա­նում է նաև նրա­նով, որ վեր­ջին օ­րե­րին նկատ­վում է վի­րու­սից ախ­տա­հար­ված­նե­րի մեծ քա­նա­կու­թյուն։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը տագ­նապ ու­նեն, որ ե­թե միգ­րանտ­նե­րին թույլ տան լքել Դե­լին, վա­րա­կը կա­տաստ­րո­ֆիկ ա­րա­գու­թյամբ կտա­րած­վի երկ­րի մյուս քա­ղաք­նե­րում ու գյու­ղե­րում, այլ բնա­կա­վայ­րե­րում։
Պան­դե­միա­յի դեմ պայ­քա­րին իր մաս­նակ­ցու­թյունն է բե­րում նաև ա­մե­րի­կա­ցի լե­գեն­դար թե­նի­սիս­տու­հի Բի­լի Ջին Քին­գի ան­վան թե­նի­սի նյու­յոր­քյան կենտ­րո­նը։ Ա­րե­նա­յի մի մա­սը հար­մա­րեց­վում է ժա­մա­նա­կա­վոր հոս­պի­տա­լի։ Պլա­նա­վոր­վում է, որ այն կա­րող է ի­րա­կա­նաց­նել 350 հի­վան­դի միա­ժա­մա­նա­կյա սպա­սար­կում։ «Մենք այս­տեղ ենք օգ­նե­լու հա­մար ու այլ կերպ չի կա­րող լի­նել։ Նյու Յոր­քը մեր տունն է, դա վե­րա­բե­րում է բո­լո­րիս», -ա­սել է հա­ղոր­դակ­ցու­թյան գծով ԱՄՆ-ի թե­նի­սի ա­սո­ցիա­ցիա­յի տնօ­րեն Քրիս Վիդ­մա­յե­րը։
Ինչ վե­րա­բե­րում է ան­ձամբ Քին­գին, նա ըն­դգ­ծել է, որ թե­նի­սի կոր­տե­րից մե­կում, որ­տեղ ապ­րի­լի 24-ից սեպ­տեմ­բե­րի 13-ն անց­կաց­վե­լու է ԱՄՆ «Մեծ սա­ղա­վար­տի» բաց ա­ռաջ­նու­թյու­նը, քա­ղա­քի 25 հա­զար բնակ­չի հա­մար սե­ղան կգց­վի։ «Ա­րե­նա­յի մնա­ցած հատ­ված­նե­րը կվե­րած­վեն հի­վան­դա­նոց­նե­րի, իսկ այդ կոր­տը կդառ­նա սնն­դի պատ­րաստ­ման ու բաշխ­ման կենտ­րոն, որ­տեղ հե­րո­սա­կան մար­դիկ օ­րա­կան 25 հա­զար քա­ղա­քա­ցու բա­ժին կչա­փած­րա­րեն։ Ա­մեն բաժ­նե­մա­սում կլի­նի բու­ժա­ռու­նե­րի, աշ­խա­տա­կից­նե­րի, ե­րե­խա­նե­րի հա­մար եր­կօ­րյա սնն­դա­բա­ժին», -թվի­թե­րյան իր է­ջում գրել է Բի­լի Քին­գը։
Ա­հա աշ­խար­հին ինչ­պի­սի հա­մախ­մբ­ման է բե­րել կո­րո­նա­վի­րու­սը՝ ա­ռար­կայ­նո­րեն ցույց տա­լով, որ երբ ա­ղետ է, ոչ մե­կը ե­րաշ­խա­վոր­ված չէ դրա հնա­րա­վոր հար­վա­ծից՝ ան­կախ սո­ցիա­լա­կան դիր­քից, ազ­գու­թյու­նից, մաշ­կի գույ­նից, դա­վա­նան­քից ու մեզ ի­րա­րից բա­ժա­նող հա­զար ու մի բա­նից։ Գու­ցե թե սա ապ­րող­նե­րին կհու­շի նաև, որ չի կա­րե­լի չա­րաց­նել բնու­թյա­նը, ա­մեն ին­չում ա­ռաջ­նորդ­վե­լով ա­ռու­կու­լի, սպա­ռո­ղի հո­գե­բա­նու­թյամբ։ Շատ բան կա­րե­լի է ա­սել, սա­կայն հու­շում­նե­րի հու­շումն այն է, որ մար­դը խո­րա­պես է հե­ռա­ցել իր բուն կոչ­վա­ծու­թյու­նից, ու ե­կել է դրա հա­մար վճա­րե­լու ժա­մա­նա­կը։ Ե­թե Դուք ու­նեք ե­ղա­ծի այլ բա­ցատ­րու­թյուն, դա ձեր ան­կապ­տե­լի ի­րա­վունքն է։
Բո­լոր դեպ­քե­րում, կար­ծում եմ, որ կա­րե­լի է մի պահ կանգ առ­նել ու վե­րարժևո­րել ան­ցած ճա­նա­պար­հը։ Պայ­մա­նով, որ կլի­նեն անհ­րա­ժեշտ խմ­բագ­րում­ներ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ